Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի Մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Կառավարության «ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի գյուղական համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» թիվ 1595-Ն որոշմամբ հաստատված Արենի համայնքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն.
Արենի համայնքի սեփականությունը հանդիսացող 0.02250 հա ընդհանուր մակերես ունեցող հողամասի (նպատակային նշանակությունը՝ գյուղտնտեսկան, գործառնական նշանակությունը՝ այլ, կադաստրային ծածկագիրը՝ 10-008-0046-) նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման: |