Բովանդակություն * | Մայիսի 25- ին Չիվա բնակավայրի վարչական շենքում տեղի ունեցավ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի կողմից հրավիրված հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցեցին բնակավայրերի վարչական ղեկավարները։ Վերջիններս ներկայացրեցին բնակավայրերում առկա խնդիրները, հասարակական և մարդաշատ վայրերի ախտահանման աշխատանքների ընթացքը։ Անդրադարձ կատարվեց 2020 թվականի ընթացքում համայնքի տարածքում նախատեսվող համաֆինանսավորվող ծրագրերին։ Համայնքի ղեկավարին ներկայացվեց բնակավայրերում <<Արենի>> ՀՈԱԿԻ կողմից կատարվող և նախատեսվող աշխատանքները, հարկային պարտավորությունների կատարման ընթացքը։ Աշխատակազմի անդամները ստացան համապատասխան հրահանգներ։ |