Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 1
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 24 ՀՈՒՆՎԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 24-ը հունվարի 2019 թվականի թիվ 1 նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 24-ը հունվարի 2019 թվականի թիվ 1 նիստի օրակարգը հաստատելու մասին,

2. Արենի համայնքի ավագանու 14-ը փետրվարի 2018 թվականի թիվ 21 որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչներ Նորիկ Աղաբաբյանին և Էդգար Հայրապետյանին Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի նախկին հիվանդանոցի՝ ներկայիս բազմաբնակարան շենքից համապատասխանաբար 39.6 ք.մ. և 137.63 ք.մ. բնակարանները նվիրաբերության կարգով տրամադրելու մասին,

4. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչներից ստացված թվով 2 դիմումները քննարկելու մասին

5. Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակիչների համար համայնքապետարանի կողմից սպասարկվող  ոռոգման ջրի վարձավճարը 50 % սահմանելու մասին

6. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչներին աղբի և ջրի վարձավճարներից ազատելու մասին

7. Արենի համայնքի բնակավայրերում փողոցային լուսավորության համակարգերը բարելավելու նպատակով Արենի համայնքի ղեկավարին սեղմ ժամկետում նախագծանախահաշվային փաստաթղթեր պատրաստելու առաջարկություն ներկայացնելու մասին

8. Արենի համայնքի 2019 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner