Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 20-ը օգոստոսի 2020 թվականի թիվ 10 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 20 օգոստոսի 2020 թվականի թիվ 10 նիստի օրակարգը հաստատելու մասին,
2. Արենի համայնքի 16-րդ փողոցի բնակիչներից ստացված դիմումը քննարկելու և Ելփին գետի վրա հետիոտնային անցում կառուցելու նպատակով մետաղական կոնստրուկցիայի գնմանը համաձայնություն տալու մասին,
3. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում գտնվող թվով 3 ջրամբարները և պոմպակայանի շենքը համայնքի հաշվեկշռում հաշվառելուն համաձայնություն տալու մասին
4. Արենի համայնքի Արենի բնակավայրի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելուն համաձայնություն տալու մասին
5. Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակիչ Արգամ Կարապետյանի դիմումը քննարկելու և Արենի բնակավայրի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելուն համաձյնություն տալու մասին,
6. Արենի համայնքի 2020թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելուն համաձայնություն տալու մասին,
7. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի բնակիչ Ահարոն Ժորայի Հարությունյանի դիմումը քննարկելու և որպես հաշմանդամ սոցիալական ծրագրով ստացած փոխադրամիջոցի գույքահարկի նկատմամբ արտոնություն տրամադրելուն համաձայնություն տալու մասին,
8. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ՄԱԶ մակնիշի աղբատար մեքենան <<Արենի>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելուն համաձայնություն տալու մասին,
9. Արենի համայնքի ավագանու 06-ը դեկտեմբերի 2019 թվականի թիվ 123 որոշման հավելված 1-ում և 04.06.2020թվականի թիվ 65 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելուն համաձայնություն տալու մասին:
10. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում ապամոնտաժված և նախկին վարչական ղեկավարին ի պահ հանձնված թվով 13 երկաթբետոնյա կոնստրուկցիաները վերագնահատելուն և աճուրդով օտարելուն համաձայնություն տալու մասին: |