Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի պահանջով, և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1444-Ն որոշումը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչներին ազատել Աղբի և խմելու ջրի դիմաց գանձվող տեղական վճարներից: |