Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 47
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՐԱՖՖԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2017ԹՎԱԿԱՆԻՆ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Ô»Ï³í³ñí»Éáí ¦î»Õ³Ï³Ý Տուրքերի և Վճարների Ù³ëÇݧ ÐÐ ûñ»ÝùÇ  9-ñ¹, 10-րդ  Ñá¹í³Íների և <<Տեղական Ինքնակառավարման Մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ  կետերի    å³Ñ³Ýçներáí ²ñ»ÝÇÇ Ñ³Ù³ÛÝùÇ ³í³·³ÝÇÝ

à ð à Þ à ô Ø    ¾ª

 

   Արենի համայնքում 2017թվականին տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանել հետևյալ դրույքաչափերով  

1.      Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ոչ հիմնական)  շինարարության  (տեղադրմանթույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`

հիմնական օբյեկտների համար`

ա) մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար`  15000 դրամ.

բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար`

բա) 201-իցմինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 30000 դրամ,և

բբ) 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 50000 դրամ,

բգ) 1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 50 000 դրամ,

բդ) 3001-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝  100 000 դրամ.

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար`

գ) մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար`  3000 դրամ,

դ) 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար`  5000 դրամ:

 2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան շենքերի, շինությունների նախկինումտրված  շինարարության  թույլտվության երկարացման  համար տեղական տուրք չի սահմանվում:

 

3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար  տեղական տուրքը սահմանվում է  5000 դրամ:

 

4. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` 2000դրամ.

5. ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական  և  ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման  դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար`  2000 դրամ:

6.  Համայնքի տարածքում`

ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար  տեղական  տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար 10 դրամ՝մեկ քառակուսի մետրի համար.

բ) համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման  և  իրացման թույլտվության համար  տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման դեպքում՝ 5000 դրամ.

ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման դեպքում՝  1000 դրամ

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի  և  (կամսեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի  և  տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանել    50 000 դրամ.

7. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է՝

ա) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև  20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`  1000 դրամ.

բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`  2500  դրամ.

գ) այլ արտաքին գովազդի համար` 1000 դրամ.

դ) դատարկ գովազդային վահանակների համար՝ 700 դրամ:

8. ՀՀ Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի  անվանումը ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանել  100 000 դրամ:

9. Համայնքի տարածքում աղբահանությունը պատշաճ կերպով կազմակերպելու համար սպասարկման  վճար է սահմանվում`  համայնքի տարածքում բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսեկան 50 ՀՀ դրամ:

10. համայնքի տարածքում խմելու ջրի սպասարկման որակը բարձրացնելու համար խմելու ջրի սպասարկման վճար է սահմանվում`

ա/համայնքի տարածքում բնակվող  յուրաքանչյուր բնակչի  համար ամսեկան 50 ՀՀ դրամ:

բ/ հասարակական և արտադրական տարածքների  1քմ-ի համար ամսեկան 50 ՀՀ դրամ:

 

11. մայր առուներից օգտվող հողատերերի համար  ոռոգման ջրի սպասարկման  վճար  սահմանել՝ 1հա-ի համար տարեկան 10հազար ՀՀ դրամ:

 

12. Համայնքի տարածքում` առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համարտեղական  տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`

 

ա) առևտրի օբյեկտների համար` 25 000  դրամ.

 

բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 50 000  դրամ.

 

գ) բաղնիքների (սաունաների) համար` 200 000 դրամ.

 

դ) խաղատների կազմակերպման համար` 500 000 դրամ.

 

ե) շահումով խաղերի կազմակերպման համար` 250 000  դրամ.

 

զ) վիճակախաղերի կազմակերպման համար` 100 000 դրամ:

 

13. Համայնքի տարածքում մարդատարտաքսու  (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական  տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է  5 000 դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՐԱՖՖԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner