Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 60
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԱՎՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄՈՒՐԱԴ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻՆ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻՑ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.03.2020 թվականի թիվ 298-Ն որոշումը Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝  Արենի համայնքի ավագանին որոշում է՝

1. Տալ համաձայնություն Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի Մուրադ Սարգսյանի անվան արվեստ դպրոցի սաներին ծնողական վճարներից տրամադրել արտոնություններ՝ մինչև սահմանված ժամկետի ավարտը. 

ա) Պարարվեստի և գեղանկարչության բաժինների համար մեկ երեխայի  մեկ ամսվա համար ծնողական վճար գանձել 1000 ՀՀ դրամ՝ նախկին 3000 դրամի փոխարեն,

բ ) Բոլոր մյուս բաժինների համար մեկ երեխայի մեկ ամսվա համար ծնողական վճար գանձել 2000 ՀՀ դրամ՝  նախկին 3000 դրամի փոխարեն,

2. Արվեստի դպրոցի աշխատակիցների աշխատավարձերը հաշվարկել   սահմանված դրույքաչափերի 100%-ի  չափով,

3. Հանձնարարել արվեստի դպրոցի տնօրեն Նելսիկ Մելքոնյանին՝  թերի կամ բաց թողնված պարապունքները լրացնել առաջին իսկ հնարավորության դեպքում՝ արվեստի դպրոցի պարապելու ժամանակահատվածում,

4. Սույ որոշման 1-ին կետով   սահմանված արտոնությունները կիրառել սկսած մարտի 16-ից:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner