Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 75
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հուլիսի 2020 թվականի N 75

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 04.06.2020ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 62 և ԹԻՎ 66 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝

Տալ համաձայնություն.

1. Արենի համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 4-ի «2020 թվականի մարտի 17-ից մայիսի 26-ը ընկած ժամանակահատվածում, նոր տեսակի կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, Արենի համայնքի վարչական տարածքում արտաժամյա հերթապահություն իրականացրած համայնքապետարանի աշխատակազմի և Արենի ՀՈԱԿ-ի աշխատակիցների անդամներին սահմանված դրույքաչափի 50%-ի չափով հավելավճար հատկացնելուն համաձայնություն տալու մասին» թիվ 62 որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ.

ա) որոշման վերնագրում և բովանդակության մեջ. <<համայնքապետարանի աշխատակազմի>> բառերից հետո ավելացնել <<Ելփին բնակավայրի վարչական ղեկավարին>> բառերը, հավելավճար բառը փոխարինել պարգևավճար բառով,

բ) որոշման հավելվածից հանել  1-ին կետը.  <<Համայնքի ղեկավար, Հուսիկ Սահակյան, 440 000 ՀՀդրամ, 220 000 ՀՀ դրամ>>,

2. Արենի համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 4-ի <<Արենի համայնքի սեփականություն հանդիսացող էքսկավատոր-ամբարձիչը  <<Արենի>>  ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելուն համաձայնություն տալու մասին>> թիվ 66 որոշման հղման մեջ  ավելացնել <<հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը>>  բառերը:

 


Կողմ -7

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(270.70 Կբ)
(61.22 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner