Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 083
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 ապրիլի 2020 թվականի N 083

ԿՈՐՅՈՒՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Կորյուն Գալստյանը, հանդիսանալով փոխադրամիջոցի գույքահարկ վճարող սուբյեկտ,  «Գույքահարկի մասին»  ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել փոխադրամիջոցի գույքահարկ  վճարելու  պարտականությունը, ինչի կապակցությամբ 2020 թվականի փետրվարի 25-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Արենիի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն` Արենիի համայնքապետարանի ֆիզիկական անձանց գույքային հարկերի պարտավորության ամփոփ ցուցակի ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնքի Արփի բնակավայրի բնակիչ Կորյուն Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող BMW 5301 մակնիշի, 05 QQ 595 պետհամարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի  2-րդ մասի և 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիմքերով հարկվող օբյեկտ:

Փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկը 27.03.2020թ-ի դրությամբ կազմում է 427.812 ՀՀ դրամ, որից 2020 թվականի ապառքի գումարը կազմում է 75.150 ՀՀ դրամ:

Կորյուն Գալստյանի կողմից նշված ժամանակահատվածի համար փոխադրամիջոցի գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ գույքահարկով՝ 127.232 ՀՀ դրամի չափով:

2020 թվականի փետրվարի 25-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի մարտի 9-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Կորյուն Գալստյանին (հիմք՝ 25.03.2020թ.  փոստ. անդորրագիր), քաղաքացին վարչական վարույթի լսումներին չի ներկայացել:

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի  401-րդ հոդվածի` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի` համայնքի ղեկավարը որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը, ինչպես նաև  տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:

Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 7-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ.

  1. Կորյուն Գալստյանից  հօգուտ Արենի համայնքի բյուջեի գանձել 427.812 ՀՀ դրամ, որպես  BMW 5301 մակնիշի, 05 QQ 595 պետհամարանիշի փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի գումար, որից 127.232 ՀՀ դրամ, որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:
  2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արենի համայնքի ղեկավարին դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
  3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում, միաժամանակ ներկայացնել գանձման ենթակա սույն ակտն անբողոքարկելի դառնալու օրվա  դրությամբ առկա չվճարված հաշվարկված  տույժերը: Գումարը վճարվում է ՀՀ Ֆինանսների նախարարության գործառնական վարչության 900355105165 հաշվեհամարին
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝  հասցեատիրոջն իրազեկելու հաջորդող օրվանից :
  5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արենի  համայնքի ղեկավարը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(149.97 Կբ)
(185.67 Կբ)
(114.27 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner