Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 101
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱԶ ՄԱԿՆԻՇԻ ՎԱԿՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԿԱՄԱԶ ՄԱԿՆԻՇԻ ԻՆՔՆԱԹԱՓ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓ ԵՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՍԱԿԱԳՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ՄԱԶ մակնիշի վակումային և ԿԱՄԱԶ մակնիշի ինքնաթափ  ավտոմեքենաների վարորդների համար սահմանել վարձատրության չափ՝  1300 ՀՀ դրամ մեկ աշխատանքային ժամվա համար՝  ներառյալ հարկերը,

2. ՄԱԶ մակնիշի վակումային ավտոմեքնայով մատուցված ծառայության 1 ժամվա արժեքը սահմանել՝

ա)  համայնքի բնակիչների համար` 25 000 ՀՀ դրամ՝ ներառյալ դիզելային վառելիքը, տեղափոխման 1 կմ-ը՝  500 ՀՀ դրամ:

բ) Թույլատրել Արենի համայնքի ղեկավարին, իրենց դիմումի համաձայն և սոցիալական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում  սոցիալապես անապահով ընտանիքների համար կիրառել զեղջ՝ 30%-ի չափով,

գ) կազմակերպությունների համար 35 000 ՀՀ դրամ՝ ներառյալ դիզելային վառելիքը, տեղափոխման 1 կմ-ը՝  500 ՀՀ դրամ

3. ԿԱՄԱԶ մակնիշի ինքնաթափ ավտոմեքնայով մատուցված ծառայության 1 օրվա արժեքը սահմանել՝

ա) համայնքի բնակիչների համար՝ 50 000 ՀՀ դրամ ներառյալ դիզելային վառելիքը,

բ) կազմակերպությունների համար 60 000 ՀՀ դրամ ներառյալ դիզելային վառելիքը

գ) 1 օրում  8 աշխատանքային ժամից ավել աշխատելու դեպքում սահմանել լրացուցիչ վարձ՝  8000 ՀՀ դրամ՝  1 ժամվա համար՝ ներառյալ դիզելային վառելիքը:

4. ԿԱՄԱԶ մակնիշի ինքնաթափ ավտոմեքնայով մատուցված ծառայության 1 ժամվա արժեքը սահմանել՝

ա) համայնքի բնակիչների համար՝ 7 000 ՀՀ դրամ ներառյալ դիզելային վառելիքը, տեղափոխման 1 կմ-ը՝  500 ՀՀ դրամ,

բ) կազմակերպությունների համար 8 000 ՀՀ դրամ ներառյալ դիզելային վառելիքը, տեղափոխման 1 կմ-ը՝  1000 ՀՀ դրամ,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner