Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 16․11․2018թ․ թիվ 108-Ա որոշման 2-րդ կետը և Արենի համայնքի «Արենի համայնքի տարածքում ապօրինի ծառահատումները կանխարգելելու և սանիտարական էտը կանոնակարգելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» 17․10․2025թ․ թիվ 3 նիստի արձանագրությունը, որոշում եմ.
1. Թույլատրել Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի <<Բոլորաբերդ>> կոչվող տարածքում գտնվող թվով 2 չորացած բարդու ծառերի սանիտարական էտ կատարելուն։
2․ Չորացած ծառերը էտելու նպատակով ներգրավել սոցիալապես անապահով ընտանիքների ներկայացուցիչների՝ հատումը կազմակերպելու և աշխատանքներում ներգրավված անձանց հավասարաչափ բաժանելու նպատակով՝ առավելագույնը 3 խմ յուրաքանչյուր ընտանիքին։
3. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Ագարակաձոր բնակավայրի վարչական ղեկավար Վիգեն Ալեքսանյանին: