Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 111
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հոկտեմբերի 2019 թվականի N 111

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 10.07.2019ԹՎԱԿԱՆի ԹԻՎ 75 ՈՐՈՇՄԱՆ 1.2 ԿԵՏԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի,  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

 1. Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 10.07.2019թվականի <<Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու մասին>> թիվ 75 որոշման 1.2 կետը:

2. Արենի համայնքի Չիվա  բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող.

 2.1)   0.65481 հա  մակերեսով (ծածկագիրը՝ 10-036-0111-,  գործառնական նշանակությունը՝ ջրովի վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով տրամադրել վարձակալության:  Մեկնարկային գինը սահմանել հողամասի հողի հարկի տարեկան դրույքաչափից  ոչ պակաս՝ 8000 ՀՀ դրամ,

2.2)   0.24691 հա  մակերեսով (ծածկագիրը՝ 10-036-0111-,  գործառնական նշանակությունը՝ ջրովի վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով տրամադրել վարձակալության: Մեկնարկային գինը սահմանել հողամասի հողի հարկի տարեկան դրույքաչափից  ոչ պակաս՝ 3000 ՀՀ դրամ,

3. Արենի համայնքի Ռինդ  բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող.

3.1)   0.11345 հա  մակերեսով (ծածկագիրը՝ 10-037-0124-,  գործառնական նշանակությունը՝ ջրովի վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով տրամադրել վարձակալության: Մեկնարկային գինը սահմանել հողամասի հողի հարկի տարեկան դրույքաչափից  ոչ պակաս՝ 2000 ՀՀ դրամ,

 

 


Կողմ -9

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՎԱԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.21 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner