Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 066
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2019 թվականի N 066

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2 ՓՈՂՈՑ ԹԻՎ 40 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.02 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի   պահանջներով, և հիմք ընդունելով` Արենի համայնքի ավագանու 2019  թվականի փետրվարի 27-ի  թիվ 18 որոշումը, Արենի համայնքի մրցութային հանձնաժողովի 10.04.2019 թվականի թիվ 1 արձանագրությունը՝ Արենի համայնքի ղեկավարը որոշում է.

1. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Արենի համայնքի 2-րդ փողոց թիվ 40 հասցեում  գտնվող 0.2 հա (ծածկագիրը՝ 10-008-0265-0074 նպատակային նշանակությունը՝  էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, գործառնական նշանակությունը՝ կապի հողեր) հողամասը 10 տարի ժամկետով,  վարձակալությամբ հատկացնել մրցույթում հաղթող ճանաչված <<ՅՈՒՔՈՄ>> ՍՊԸ-ին՝ իդեմս գլխավոր տնօրեն Հայկ Եսայանին:

  • Հողամասի կադաստրային արժեքը կազմում է՝ 68 400 (վաթսունութ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:
  • Տարեկան վարձավճարը սահմանել 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ, որը կազմում է կադաստրային արժեքի  292.4 %-ը:
  • Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը կազմում է 16667 (տասնվեց հազար վեց հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամ:
  • Վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով՝ ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 20-ը:
  • Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան պայմանագրի ուժի մեջ մտնելուց 10 օրվա ընթացքում:
  • Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:  2. <<ՅՈՒՔՈՄ>> ՍՊԸ-ի հետ նոտարական վավերացմամբ կնքել պայմանագիր, համաձայն որի պայմանագիրը ուժի մեջ մտնելուց երկու տարի հետո վարձավճարը կրկնապատկվում է և սահմանվում է 400հազար ՀՀ դրամ:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner