|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հունիսի 2021 թվականի N 158 |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՉԻՎԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.28762 ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի պահանջներով, և հիմք ընդունելով` Արենի համայնքի ավագանու 16.04.2021թվականի թիվ 049, 30.04.2021թվականի թիվ 059 որոշումները, Արենի համայնքի մրցութային հանձնաժողովի 08.06.2021 թվականի թիվ 2 արձանագրությունը՝ Արենի համայնքի ղեկավարը որոշում է. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.28762 հա (ծածկագիրը՝ 10-036-0109-0274, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ 5-րդ կարգի ջրովի վարելահող) հողամասը 25 տարի ժամկետով, վարձակալությամբ հատկացնել մրցույթում հաղթող ճանաչված Մուշեղ Գրիգորի Սաղաթելյանին:
- Հողամասի կադաստրային արժեքը կազմում է՝ 81 253 ՀՀ դրամ,
- Տարեկան վարձավճարը սահմանել 5 200 ՀՀ դրամ, որը կազմում է հողամասի հողի հարկի տարեկան դրույքաչափի 1067.76%-ը: Պայմանագրի կնքման պահին 0.28762հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի հողի հարկի տարեկան դրույքաչափը կազմում է 487 ՀՀ դրամ,
- Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը կազմում է 433.33 ՀՀ դրամ:
- Վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով՝ ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 20-ը:
- Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան պայմանագրի ուժի մեջ մտնելուց 10 օրվա ընթացքում:
- Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(372.25 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|