Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 56
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 22 ՀՈՒՆԻՍԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 7 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝

   Հաստատել Արենի համայնքի ավագանու 12 հունիսի 2018 թվականի թիվ 7 նիստի հետևյալ օրակարգը`

1. Արենի համայնքի ավագանու 12 հունիսի 2018 թվականի թիվ 7 նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից նվիրաբերությամբ գյուղատնտեսական տեխնիկա ստանալու և տնօրինելու համաձայնություն տալու մասին:

3. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող 0.72հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը «Գնիշիկի խաչ» ՍՊԸ-ին վարձակալությամբ հատկացնելու համաձայնություն տալու մասին:

4. <<Տրինիտի>>  ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու համաձայնություն տալու մասին:

5. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, աճուրդային կարգով օտարվելիք գույքի ցանկը հաստատելու մասին:

6. Արենի համայնքի ավագանու 24.03.2018թվականի թիվ 30 և 04.05.2018թվականի թիվ 51 որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին:

7. Արենի համայնքի ավագանու 24.03.2018թվականի թիվ 38 և թիվ 43 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին

8. 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում  «Արենի» ՀՈԱԿ-ի կողմից կատարված աշխատանքների մասին համայնքի ղեկավարի  հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին:

9. Արենի համայնքի խաչիկ բնակավայրում գտնվող նախկին պահեստի շենքը  (մակերեսը 521 մետր քառակուսի, ծածկագիրը՝ 10-025-0130-0059-001 սեփականության վկայական ՝ N 07072017-10-0002) նվիրատվությամբ <<ՔՅՈՇ>> ՍՊԸ-ին հատկացնելու մասին:

10.Արենի համայնքի 2017թ-ի տարեվերջյան գույքագրման ցուցակները հաստատելու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner