Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 38
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2020 թվականի N 38

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՉԻՎԱ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՄԱԿ-Ի ԾՐԱԳՐՈՎ` ՈՐՊԵՍ ՍԵԼԱՖԻ ԵՎ ՍՈՂԱՆՔԻ ԽԱՇՏՊԱՆԻՉ ԳՈՏԻ, 2.0927ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ ՏՆԿՎԱԾ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԾԱՌԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ, ՀԵՏԱԳԱ ԽՆԱՄՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Եվ ՏԱՐԱԾՔԸ ԿԱՆԱՉԱՊԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՉԻՎԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՀՄԱՅԱԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Արենի համայնքի Չիվա բնակավայրում ՄԱԿ-ի ծրագրով` որպես սելաֆի և սողանքի պաշտպանիչ գոտի,  2.0927հա հողատարածքի վրա տնկված դեկորատիվ  ծառերը պահպանելու, հետագա խնամքը կազմակերպելու և տարածքը կանաչապատելու նպատակով անհատույց, 25 տարի ժամկետով, հատկացնել Չիվա բնակավայրի բնակիչ Հմայակ Թադևոսյանին,

2. Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին ստեղծել հանձնաժողով, գույքագրել տարածքը և կնքել համապատասխան պայմանագիր՝ համաձայն որի համայնքապետարանը պարտավորվում է իրականացնել  մշտական հսկողություն տարածքի կանաչապատման  և ծառերի պահպանման նկատմամբ, իսկ քաղաքացին պարտավորվում է բարեխղճորեն կատարել իր վրա դրված  պայմանագրային պարտականությունները:

(որոշումը խմբագրվել է հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 05.03.2021թվականի թիվ 027 որոշումը)

 

Կողմ -7

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(284.53 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner