Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն.
1. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01բաժնի 06 խմբի 01 դասի 4239 (ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածից պակասեցնել 6000000 ՀՀ դրամ և ուղղել
ա/Ճանապարհային տրանսպորտ գործառնական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի 4637 (ընթացիկ դրամաշնորներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին 5000000 ՀՀդրամ:
բ/ Աղբահանություն և սանիտարական մաքրում գործառնական դասակարգման 05 բաժնի 01 խմբի 01 դասի 4637 (ընթացիկ դրամաշնորներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին 1000000 ՀՀդրամ:
2. Ոռոգման ցանցի կառուցում և վերանորոգում գործառնական դասակարգման 04բաժնի 02 խմբի 04 դասի 5112 (շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածից պակասեցնել 110000 ՀՀ դրամ և ուղղել ջրամատակարարում և կոյուղու համակարգ գործառնական դասակարգման 06բաժնի 03 խմբի 01 դասի 5112 (շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածին:
|