|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 մարտի 2019 թվականի N 28 |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՆՈՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՓՈԽԱԿԵՐՊԻՉ ԵՆԹԱԿԱՅԱՆ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԵՆԻԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻՑ 20Մ2 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Արենի բնակավայրի բնակիչների բազմաթիվ դիմում-բողոքները, Արենիի միջնակարգ դպրոցի տնօրենի գրությունը և հաշվի առնելով բնակավայրի զարգացման հեռանկարները, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Արենի համայնքի Արենի բնակավայրում նոր էլեկտրական փոխակերպիչ ենթակայան (10/04, 160ԿՎԱ) տեղադրելու համար Արենիի միջնակարգ դպրոցի հարակից տարածքից հատկացնել 20մ2 հողատարածք: |
Կողմ -8 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|