Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաշվի առնելով ՀՀ տարածքում՝ հատկապես Վայոց ձորի մարզում, վերջերս արձանագրված կորոնավիրուսային հիվանդությունների աճի դինամիկան Ամենամյա Արենի գինու փառատոնի և Խաչիկի գաթայի տոնի անցկացումը հետաձգել մինչև 2021թվականը: Խաչիկի գաթայի տոնի օր նշանակել 2021 թվականի սեպտեմբերի 25-ը, Արենի գինու փառատոնի օր նշանակել 2021թվականի հոկտեմբերի 2-ը:
|