Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջով, և հիմք ընդունելով <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքը, Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ Սահմանել Արենի համայնքի տարածքում 2018թվականի համար հետևյալ տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.
ա. հիմնական շենքերի և շինությունների համար`
մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` տասնհինգ հազար դրամ,
բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեսուն հազար դրամ,
- 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հիսուն հազար դրամ,
- 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ հիսուն հազար դրամ,
- 3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ հարյուր հազար դրամ.
գ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`
- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեք հազար դրամ,
- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հինգ հազար դրամ.
2) համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`
ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` երեք հազար դրամ,
բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,
գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.
3) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար` հինգ հազար դրամ.
4) Արենի համայնքի վարչական տարածքում, բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների կողեզրում՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`
ա) սահմանամերձ բնակավայրերում՝ հիսուն հազար ՀՀ դրամ.
բ) ոչ սահմանամերձ բնակավայրերում՝ երկու հարյուր հազար ՀՀ դրամ
5) Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`
ա) սահմանամերձ բնակավայրերում՝ տասը հազար ՀՀ դրամ.
բ) ոչ սահմանամերձ բնակավայրերում՝ երեսուն հազար ՀՀ դրամ
6) համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝
ա. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ հինգ հազար դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յոթ հազար դրամ,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ ութ հազար դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասը հազար դրամ
բ. ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ հինգ հազար դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յոթ հազար դրամ
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ ութ հազար դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասը հազար դրամ,
7) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` մեկ հարյուր հինգ դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար.
8) համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
ա. առևտրի օբյեկտների համար` տաս հազար դրամ,
բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` երեսուն հազար դրամ,
գ. շահումով խաղերի համար` երկու հարյուր հիսուն հազար դրամ,
դ. բաղնիքների (սաունաների) համար` երկու հարյուր հազար դրամ,
ե. խաղատների համար` հինգ հարյուր հազար դրամ,
զ. վիճակախաղերի համար` հարյուր հազար դրամ
9) համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`
ա. հիմնական շինությունների ներսում՝
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ հինգ հազար դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տաս հազար դրամ ,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար տասնհինգ հազար դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ քսանհինգ հազար դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ երեսուն հազար դրամ,
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ հիսուն հազար դրամ.
բ. ոչ հիմնական շինությունների ներսում`
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ հազար դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ երկու հազար դրամ,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ երեք հազար դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ չորս հազար դրամ,
10) Հայաստանի Հանրապետության համայնքների խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հարյուր հազար դրամ.
11) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար` տասը հազար դրամ.
12) Համայնքի տարածքում աղբահանությունը պատշաճ կերպով կազմակերպելու համար սպասարկման վճար է սահմանվում`
ա) համայնքի տարածքում բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսեկան 60 ՀՀ դրամ:
բ) Խաչիկ բնակավայրում (որպես սահմանապահ բնակավայր) աղբահանության վճար է սահմանվում՝ համայնքի տարածքում բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսեկան 30 ՀՀ դրամ:
գ) առևտրի (այդ թվում շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացվող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար 70 դրամ:
դ) հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար 30 դրամ:
ե) արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար 10 դրամ,
զ) կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 3 դրամ:
13) համայնքի տարածքում խմելու ջրի սպասարկման որակը բարձրացնելու համար խմելու ջրի սպասարկման վճար է սահմանվում`
ա/համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի համար (որտեղ տեղադրված չեն ջրաչափեր) համայնքի տարածքում բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսեկան 60 ՀՀ դրամ:
բ/ հասարակական և արտադրական տարածքների 1քմ-ի համար (որտեղ տեղադրված չեն ջրաչափեր)ամսեկան 100 ՀՀ դրամ:
գ/ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի համար (որտեղ տեղադրված են ջրաչափեր) 1խմ-ի համար 30 ՀՀ դրամ:
դ/ Խաչիկ բնակավայրում (որպես սահմանապահ բնակավայր) խմելու ջրի վճար է սահմանվում՝ համայնքի տարածքում բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսեկան 30 ՀՀ դրամ:
14) համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերում, որտեղ առկա են ինքնահոս ջրատարեր, որոնք սպասարկում է համայնքապետարանը, ոռոգման ջրի սպասարկման վճար սահմանել՝ 1հա-ի համար տարեկան 20հազար ՀՀ դրամ:
15) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության հայտերի գրանցման համար սահմանել հինգ հազար ՀՀ դրամ տեղական վճար:
16) համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող շարժական և անշարժ գույքը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց մրցույթում կամ աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը համայնքապետարանի բյուջե է վճարում փոխհատուցման վճար՝ գույքի չափագրման, գնահատման, կադաստրային ծախսերի և հայտարարության տպագրման համար՝ համայնքապետարանի կողմից ներկայացված անդորագրերի հիման վրա:
17) համայնքի վարչական տարածքում արոտավարձ է սահմանվում յուրաքանչյուր բնակավայրի արոտավայրերի տարեկան զուտ եկամտի 15%-ի չափով՝ հաշված մեկ պայմանական միավոր անասնագլխաքանակի համար՝ 1հա չափաբաժնով: Այն անասունների համար, որոնք արոտների սեզոնի ընթացքում տեղափոխվում են արտագնա արոտների, արոտավարձը կհաշվարկվի 50%-ի չափով՝ անասնատիրոջ դիմում առկայության դեպքում: Ըստ բնակավայրերի արոտավարձի միջին չափ է սահմանվում.
Ա) Ագարակաձոր բնակավայրի համար՝ (7400+2500+8000)/3=5966,7 * 15 % ≈ 900 ՀՀ դրամ
Բ) Աղավնաձոր բնակավայրի համար՝ (2500+8000)/2=5250 * 15% ≈ 800 ՀՀ դրամ
Գ) Արենի բնակավայրի համար՝ (2500+8000)/2=5250 * 15% ≈ 800 ՀՀ դրամ
Դ) Արփի բնակավայրի համար՝ 2500 * 15% ≈ 400 ՀՀ դրամ
Ե) Գնիշիկ բնակավայրի համար՝ (18600+13300+7400)/3=13100 * 15% ≈ 2000 ՀՀ դրամ
Զ) Ելփին բնակավայրի համար՝ (18600+13300+8000)/3=13300 * 15% ≈ 2000 ՀՀ դրամ
Է) Խաչիկ բնակավայրի համար՝ (2700+8000)/2=5350 * 15% ≈ 850 ՀՀ դրամ
Ը) Չիվա բնակավայրի համար՝ (2500+7400)/2=4950 * 15% ≈ 800 ՀՀ դրամ
Թ) Ռինդ բնակավայրի համար՝ 8000 * 15% = 1200 ՀՀ դրամ
18) Համայնքի տարածքում, միջպետական ճանապարհի եզրերին, բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության տեղական վճար սահմանել հինգ հարյուր դրամ՝ մեկ ամսվա համար:
19) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել հինգ հազար դրամ:
20) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել հինգ հազար դրամ:
|