Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 26
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջով ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն

1.1 Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 40 հա (ծածկագիրը՝ 10-008-0268-0062, գործառնական նշանակությունը վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 10 տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնելուն: մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս 200 000 ՀՀ դրամ:

1.2 Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 1.01728 հա (ծածկագիրը՝ 10-006-0332-0034, գործառնական նշանակությունը վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնելուն: մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս 12 000 ՀՀ դրամ:

2. Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին սույն որոշման 1.1-ի հողամասի մրցույթում հաղթող ճանաչված անձի կամ կազմակերպության  հետ հողամասի վարձակալության պայմանագիր կնքելուց ներառել կետ, որով  հաղթող ճանաչված անձը կամ կազմակերպությունը պարտավորվում է պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից սկսած, առաջիկա երեք տարիների ընթացքում կատարել խոշորածավալ ներդրումներ (դեպի հանդամաս տանող ճանապարհի բարեկարգում, ոռոգման ջրագծի կառուցում) և հիմնի բազմամյա տնկարկ: Ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում համայնքապետարանի կողմից միակողմանի կլուծվի վարձակալության պայմանագիրը՝ այդ մասին նախօրոք ծանուցելով վարձակալին:

 

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner