Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 38
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՉԻՎԱ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՄԱԿ-Ի ԾՐԱԳՐՈՎ` ՈՐՊԵՍ ՍԵԼԱՖԻ ԵՎ ՍՈՂԱՆՔԻ ԽԱՇՏՊԱՆԻՉ ԳՈՏԻ, 2.5ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ ՏՆԿՎԱԾ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԾԱՌԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ, ՀԵՏԱԳԱ ԽՆԱՄՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Եվ ՏԱՐԱԾՔԸ ԿԱՆԱՉԱՊԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՉԻՎԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՀՄԱՅԱԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Արենի համայնքի Չիվա բնակավայրում ՄԱԿ-ի ծրագրով` որպես սելաֆի և սողանքի պաշտպանիչ գոտի,  2.5հա հողատարածքի վրա տնկված դեկորատիվ  ծառերը պահպանելու, հետագա խնամքը կազմակերպելու և տարածքը կանաչապատելու նպատակով անհատույց, 25 տարի ժամկետով, հատկացնել Չիվա բնակավայրի բնակիչ Հմայակ Թադևոսյանին,

2. Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին ստեղծել հանձնաժողով, գույքագրել տարածքը և կնքել համապատասխան պայմանագիր՝ համաձայն որի համայնքապետարանը պարտավորվում է իրականացնել  մշտական հսկողություն տարածքի կանաչապատման  և ծառերի պահպանման նկատմամբ, իսկ քաղաքացին պարտավորվում է բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner