Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 45
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 04 ՄԱՅԻՍԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 6 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով, Արենի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է՝

   Հաստատել Արենի համայնքի ավագանու 04 մայիսի 2018 թվականի թիվ 6 նիստի հետևյալ օրակարգը`

1. Արենի համայնքի ավագանու 04 մայիսի 2018 թվականի թիվ 6 նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Արենի համայնքի ղեկավարի 2018 թվականի տարեկան բյուջեի  առաջին եռամսյակի կատարման հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին:

3. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելու համաձայնություն տալու մասին:

4. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից մրցույթով վարձակալությամբ հատկացնելու համաձայնություն տալու մասին:

5. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Նաիրա Տերտերյանին սեփականության իրավունքով պատկանող 2,3373 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելու համաձայնություն տալու մասին:

6. Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրին» մասնակցելու համաձայնություն տալու մասին:

7. Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող նախկին ուսուցչի տան, ներկայիս բազմաբնակարան շենքի տարածքը Ելփին բնակավայրի 4 ընտանիքների նվիրատվության կարգով տրամադրելու մասին:

8. «Արենի» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում Ավետիք Ասատրյանի թեկնածությունը հաստատելու մասին:

9. 2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում «Արենի» ՀՈԱԿ-ի կողմից կատարված աշխատանքների մասին համայնքի ղեկավարի  հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին:

10. Արենի համայնքի արոտավայրերի եվ խոտհարքների օգտագործման կարգը հաստատելու մասին:

11. Արենի համայնքի 2018 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացում և հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner