Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 10
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2020 թվականի N 10

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 06 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 120 ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝

Արենի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 6-ի «2020 թվականի համար Արենի համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 120 որոշման հավելվածի 21-րդ կետից հետո ավելացնել նոր կետեր.

22. Արենի համայնքում գործող մանկապարտեզ հաճախող երեխաների համար ծնողական վճար սահմանել մեկ երեխայի համար ամսական 4000 ՀՀ դրամ,

23. Արենի համայնքի Աղավնաձորի արվեստի դպրոց  հաճախող երեխաների համար ծնողական վճար սահմանել մեկ երեխայի համար ամսական 3000 ՀՀ դրամ,

24. Կիրառել արտոնություններ.

ա) Մանկապարտեզ և արվեստի դպրոց հաճախող երկկողմանի ծնողազուրկ երեխաներին ազատել վարձավճարից,

բ) Մեկ ընտանիքից արվեստի դպրոց կամ մանկապարտեզ հաճախող երեք և ավելի երեխաների դեպքում, մեկ երեխային ազատել ծնողական վճարից,

գ) Արվեստի դպրոցի երեք խումբ հաճախող երեխաներին ազատել մեկ խմբի վարձավճարից,

դ) Առաջարկել համայնքի ղեկավարին սոցիալական ծանր կացության մեջ հայտնված ընտանիքներին, իրենց դիմումի համաձայն, ազատել տեղական վճարներից հանձնաժողովի ուսումնասիրության և դրական եզրակացության առկայության դեպքում:


Կողմ -9

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.83 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner