Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 105
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵԼՓԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության  «Հողերի օգտագործման  ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որշումը՝ Արենի համայնքի ավագանին  որոշում է.

Տալ համաձայնություն Արենի համայնքի Ելփին բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն՝

  • Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.33054հա գյուղատնտեսական նշանակության հողամասի (գործառնական նշանակությունը՝ արոտ, ծածկագիրը՝ 10-020-0116-)  նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
  • Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հողատարածքի վրա առկա է ինքնակամ շինություն, առաջարկել Արենի համայնքի ղեկավարին
  • ա) ՀՀ կառավարության կողմից հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու կամ մերժելու դեպքում  18.05.2006թվականի թիվ 912-Ն  և 731-Ն որոշումներով   սահմանված կարգերով ընդունել որոշում ինքնակամ կառույցը օրինականացնելու կամ քանդելու մասին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner