Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 132
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 26.12.2018 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 130 ԵՎ 06.12.2018ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 118 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2019ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 26.12. 2018 թվականի թիվ 130 և 06.12.2018թվականի թիվ 118 որոշումները:

2. Հաստատել 2019թվականի համար Արենիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածի:

3. Արենի համայնքի ղեկավարին` մեկշաբաթյա ժամկետում դիմել ՀՀ Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 26.12.2017 թվականի  «ՀՀ Վայոց ձոր մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների  անվանացանկը հաստատելու մասին» թիվ 365-Ա որոշմամբ հաստատված հրամանում փոփոխություններ կատարելու առաջարկությամբ. այն է՝

1) ուժը կորցրած ճանաչելՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի «ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» 26.12.2017 թվականի թիվ 365-Ա հրամանով հաստատված հավելվածի 2-րդ մասի, 2.3-րդ կետի 3-րդ ենթակետը.

«ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ», ծածկագիր՝ 2.3-3,

2) ուժը կորցրած ճանաչելՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի «ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» 26.12.2017 թվականի թիվ 365-Ա հրամանով հաստատված  հավելվածի 3-րդ մասի, 3.1-րդ կետի 8-րդ ենթակետը.

«ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ», ծածկագիր՝ 3.1-8:

 

4.Սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերն ուժի մեջ են մտնում ՀՀ կառավարաւրության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner