Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 8
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՐԱՖՖԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 20.08.2013ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 21 և 27.12.2016ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 58 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 19.12.2012ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 18 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<իրավական ակտերի մասին>> օրենքի 70-րդ և 72-րդ հոդվածների, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, <<Հողային օրենսգրքի>> 75-րդ հոդվածների պահանջներով, Արենի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ  է՝

  1. Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 20.08.2013թվականի թիվ 21 և 27.12.2016թվականի թիվ 58 որոշումները
  2. Արենի համայնքի ավագանու 19 դեկտեմբերի 2012թվականի թիվ 18 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

ա) <<ներգրավել>> բառը փոխարինել <<անհատույց օգտագործման իրավունքով, 25 տարի ժամկետով տրամադրել>> բառերով և

բ) <<հատուկ պահպանվող տարածքի մեջ>> բառերը փոխարինել <<բնապահպանական հիմնադրամին>> բառերով:

3.  Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր պարբերությամբ

  • Լիազորել համայնքի ղեկավարին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով <<Գնիշիկ միջհամայնքային բնապահպանական հիմնադրամի>>-ի հետ կնքել 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման պայմանագիր,
  • սահմանել որ.ա)Հողերի նպատակային նշանակությունը ենթակա չեն փոփոխության,
  • բ) Հողերը շարունակում են մնալ Արենի համայնքի սեփականության հողեր,
  • գ) Չեն սահմանափակվում բնակչության կողմից խոտհարքը, արածեցումը, ուտելու համար պիտանի բուսատեսակների հավաքումը,

    դ) Օրենքով սահմանված կարգով որսի  իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՐԱՖՖԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner