Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 18-ը սեպտեմբերի 2020 թվականի թիվ 11 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 18 սեպտեմբերի 2020 թվականի թիվ 11 նիստի օրակարգը հաստատելու մասին,
2. Արենի համայնքի բնակիչներից ստացված դիմումները քննարկելու և դրամական աջակցություն տրամադրելուն համաձայնություն տալու մասին,
3. Արենի համայնքի 2020թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելուն համաձայնություն տալու մասին,
4. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ՄԱԶ մակնիշի վակումային և ԿԱՄԱԶ մակնիշի ինքնաթափ ավտոմեքենաները <<Արենի>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելուն համաձայնություն տալու մասին,
5. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ՄԱԶ մակնիշի վակումային և ԿԱՄԱԶ մակնիշի ինքնաթափ ավտոմեքենաների վարորդների համար վարձատրության չափ և ավտոմեքենաներով մատուցված ծառայությունների դիմաց սակագներ սահմանելու մասին
6. Արենի համայնքի ավագանու 23.04.2020թվականի թիվ 39 որոշումը ուժը կորցրած ճանաչելու, , Արենի համայնքի ավագանու 06.12.2019թվականի թիվ 122 որոշման հավելվածում լրացում կատարելու մասին,
7. Արենի համայնքի ավագանու 14.05.2020թվականի թիվ 48 որոշման հավելվածը ուժը կորցրած ճանաչելու և 2020թվականի համար օտարվելիք գույքի ցանկը հաստատելու մասին
8. Արենի համայնքի ավագանու 19.04.2019 թվականի թիվ 37 որոշման ՙ5.2-5.4 և 5.13՚կետերը ուժը կորցրած և 31.07.2020թվականին կայացած աճուրդի թիվ 1, 2, 3 և 9 արձանագրությունները անվավեր ճանաչելու և աճուրդում հաղթած քաղաքացիների գումարները հետ վերադարձնելուն համաձայնություն տալու մասին,
9. Արենի համայնքի Ագարակաձոր, Աղավնաձոր, Ռինդ և Արփի բնակավայրերի մանկապարտեզների, Աղավնաձոր բնակավայրի Արվեստի դպրոցի և Խաչիկ բնակավայրի փոքրերի խումբ նախակրթարանի վերաբացումների մասին,
10. Ամենամյա Արենի գինու փառատոնի և Խաչիկի գաթայի տոնի կազմակերպման և անցկացման մասին,
11. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու և 0.045հա էներգետիկայի նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին,
12. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու մասին,
|