Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 97
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 11 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 18-ը սեպտեմբերի 2020 թվականի թիվ 11 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 18 սեպտեմբերի 2020 թվականի թիվ 11  նիստի օրակարգը հաստատելու մասին,

2. Արենի համայնքի   բնակիչներից ստացված դիմումները քննարկելու և դրամական աջակցություն տրամադրելուն համաձայնություն տալու մասին, 

3. Արենի համայնքի 2020թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելուն համաձայնություն տալու մասին,

4. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ՄԱԶ մակնիշի վակումային և ԿԱՄԱԶ մակնիշի ինքնաթափ ավտոմեքենաները <<Արենի>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելուն համաձայնություն տալու մասին,

5. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ՄԱԶ մակնիշի վակումային և ԿԱՄԱԶ մակնիշի ինքնաթափ  ավտոմեքենաների վարորդների համար վարձատրության չափ  և ավտոմեքենաներով մատուցված ծառայությունների դիմաց սակագներ սահմանելու  մասին

6. Արենի համայնքի ավագանու 23.04.2020թվականի թիվ 39 որոշումը ուժը կորցրած ճանաչելու, , Արենի համայնքի ավագանու 06.12.2019թվականի թիվ 122 որոշման հավելվածում լրացում կատարելու մասին,

7. Արենի համայնքի ավագանու 14.05.2020թվականի թիվ 48 որոշման հավելվածը ուժը կորցրած ճանաչելու և 2020թվականի համար օտարվելիք գույքի ցանկը հաստատելու մասին

8. Արենի համայնքի ավագանու 19.04.2019 թվականի թիվ 37 որոշման ՙ5.2-5.4 և 5.13՚կետերը  ուժը կորցրած  և 31.07.2020թվականին կայացած աճուրդի թիվ 1, 2, 3 և 9 արձանագրությունները անվավեր ճանաչելու և աճուրդում հաղթած քաղաքացիների գումարները հետ վերադարձնելուն համաձայնություն տալու   մասին,

9. Արենի համայնքի Ագարակաձոր, Աղավնաձոր, Ռինդ և Արփի բնակավայրերի մանկապարտեզների, Աղավնաձոր բնակավայրի Արվեստի դպրոցի և Խաչիկ բնակավայրի փոքրերի խումբ նախակրթարանի վերաբացումների մասին,

10. Ամենամյա Արենի գինու փառատոնի և Խաչիկի գաթայի տոնի կազմակերպման և անցկացման մասին,

11. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու և 0.045հա էներգետիկայի նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին,

12. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու մասին, 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner