Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 31
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 31


Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 19 ԱՊՐԻԼԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 6 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 19-ը ապրիլի 2019 թվականի թիվ 6 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 19-ը ապրիլի 2019 թվականի թիվ 6 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին,

2. ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ ստանալու նպատակով 2019 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային  հայտերին համաձայնություն տալու մասին

3. Համայնքի ավագանու 24.03.2018թ.-ի թիվ 39 որոշման ՝<<Արենի համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին>> հավելվածում լրացումներ կատարելու մասին

4. Համայնքի ավագանու 27.02.2019թ.թիվ 25 որոշման ՝<<Արենի համայնքի 2019թվականի  տարեկան աշխատանքային պլանը (ՏԱՊ) հաստատելու մասին>>,  հավելվածում լրացումներ կատարելու մասին

5. Արենի համայնքի ղեկավարի 2019 թվականի բյուջեի կատարման  1-ին եռամսյակի հաշվետվությունը ի գիտություն ընդունելու մասին

6.Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ՝2019թվականիմ ընթացքում օտարվող և վարձակալությամբ տրամադրվող գույքի ցանկը հաստատելու մասին:

7. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող  հողամասերից աճուրդով օտարելու համաձայնություն տալու մասին

8.Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.19845 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու համաձայնություն տալու մասին

9.Արենի համայնք Աղավնաձոր բնակավայրի 2-րդ փողոց 1-ին փակուղի 3/1 հասցեում գտնվող 53քմ. պահեստի շենքը գնելու և համայնքի կարիքների համար օգտագործելու համաձայնություն տալու մասին

10. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչ Միսակ Աբրահամյանին և Աղավնաձոր բնակավայրի բնակչուհի Մարինե Հայրապետյանին դրամական օգնություն տրամադրելու մասին

11. <<Ագրոքիմիական ծառայություն >>ՊՈԱԿ-ի կողմից Արենի և Ռինդ բնակավայրերում մասնագիտական ծառայություններ մատուցելու համար պայմանագրեր կնքելուն համաձայնություն տալու մասին

12. Արենի համայնքի Արենի բնակավայրի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելուն համաձայնություն տալու մասին

13. Արենի համայնքի Չիվա բնակավայրում ՄԱԿ-ի զարգացման ծրագրով իրականացված համայնքային սեփականություն հանդիսացող 2.5հա հողամասի վրա 1200  ծառերը խնամելու համար  աշխատող ընդունելու մասին:

14. Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակիչ Գարեգին Գրիգորյանի դիմումը քննարկելու և նախկինում գործած ճոպանե կամուրջը վերագործարկելուն հավանություն տալու մասին:

15. Արենի համայնքի ավագանու 15.03.2019թվականի թիվ 28 որոշումը ՝ <<Արենի համայնքի Արենի բնակավայրում նոր էլեկտրական փոխակերպիչ ենթակայան (10/04, 160ԿՎԱ) տեղադրելու համար Արենիի միջնակարգ դպրոցի հարակից տարածքից  20մ2 հողատարածք հատկացնելու մասին>>  անվավեր ճանաչելու մասին:

16.Արենի համայնքի Արփի բնակավայրի ֆուտբոլի դաշտը Հայրապետ Հայրապետյանի անվամբ անվանակոչելու մասին

17. Արենի համայնքի բնակավայրերում չգործող, հին  խողովակաշարերը և ջրագծերը՝ կիսախողովակները, ապամոնտաժելու և նրանցով  նոր ծրագրեր իրականացնելուն համաձայնություն տալու մասին:

18.Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ավտոմեքենաների վառելիքի ծախսերը սահմանելու մասին:

19. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ցերեկային լուսավորության հենասյուները <<Սքայնետ>>ՍՊԸ-ի կողմից օգտագործելու թույլտվություն տալու մասին 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner