Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 127
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2018 թվականի N 127

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 107 ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՉԻՎԱ ԵՎ ԵԼՓԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Վայոց ձորի մարզպետի 2018 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 01/10.1/8989-18 գրությունը,  Հայաստանի Հանրապետության Կառավարության  «Հողերի օգտագործման  ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

 

 

1. Անվավեր ճանաչել Արենի համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 13 նիստում ընդունված «Արենի համայնքի Ելփին և Չիվա բնակավայրերի տարածքից, բուսական ծածկույթից զուրկ, գյուղատնտեսության համար ոչ պիտանի հատվածներից հողային զանգվածի 1խմ-ի համար վճար սահմանելու մասին» թիվ 107 որոշումը

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներհամայնքային ճանապարհների բարեկարգման և  խճապատման համար մշտապես օգտագործվում է Ելփին և Չիվա բնակավայրերից հողային զանգվածի խառնուրդը, առաջարկել համայնքի ղեկավարին կազմել հողաշինական գործ (հողամասերի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության) և յուրաքանչյուր բնակավայրից 0.2հա հողամասի նպատակային նշանակության փոփոխության հարցը ներկայացնել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին: 


Կողմ -11

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՎԱԿ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner