Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդված, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 27.02.2019թվականի << Արենիհամայնքիսեփականությունհանդիսացողգյուղատնտեսականտեխնիկաներիօգտագործմանկարգը և սակագներըհաստատելումասին>> թիվ 22 որոշումը,
2.Տալ համաձայնություն Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, սույն որոշման հավելված 1-ում առկա գյուղատնտեսական տեխնիկան օգտագործման տրամադրելու համար,
3.Սահմանել գյուղատնտեսական տեխնիկաներով մատուցվող ծառայությունների առավելագույն գները համաձայն սույն որոշման հավելված 2-ի,
4. Առաջարկել համայնքի ղեկավարին գյուղտեխնիկաները շահագործող անձանց հետ կնքել աշխատանքային պայմանագրեր, համաձայն որի՝
1) ծառայությունների դիմաց գանձված գումարի 40%-ը՝ հարկերը ներառյալ, վճարվում է տրակտորավարին որպես աշխատավարձ,
2) ավագանու կողմից սահմանված առավելագույն գներից ավել իրավունք չունի բնակչությանը մատուցել ծառայություններ,
3) համայնքի ղեկավարի կարգադրությամբ աշխատակազմից նշանակել պատասխանատու անձ, որը առնվազը 10 օրը մեկ կատարի շրջայց՝ տեխնիկաների տեխնիկական վիճակը ուսումնասիրելու և հետևելու համար,
4) համայնքի աղգաբնակչությունից գրավոր դիմում-բողոքներ ստանալու դեպքում, կազմել ուսումնասիրող հանձնաժողով և բողոքը հավաստի լինելու դեպքում լուծել աշխատանքային պայմանագիրը
5) սահմանել, որ տեխնիկաներով ծառայությունները մատուցել բացառապես համայնքի ազգաբնակչությանը՝ համայնքի տարածքում: Համայնքի տարածքից դուրս ծառայություններ մատուցելու համար, համայնքի ղեկավարի հետ լրացուցիչ կնքել գրավոր համաձայնագիր ՝ սահմանելով լրացուցիչ վարձավճար,
6) պայմանագրի մեջ պարտադիր ներառել տեխնիկաների շահագործման և տեխ.սպասարկման հետ կապված դրույթները,
7) կցորդիչ սարքերը առանձին օգտագործելու համար սահմանել լրացուցիչ վարձավճար՝ համաձայն երկկողմ կնքված պայամանգրի: |