Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշումը, որոշում եմ.
Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Եղիա Ռազմիկի Գրիգորյանին, Սուսաննա Սուրենի Գրիգորյանին և Տարոն Եղիայի Գրիգորյանին համասեփականության իրավունքով պատկանող 0,20258 հա բնակավայրերի նշանակության հողամասի (ծածկագիրը՝ 10-008-0009-0002, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) բաժանման ընթացքում առաջացած․
1) 0,10279 հա հողամասին տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի, գյուղ Արենի, 25-րդ փողոց, 3 բնակելի տուն։
2) 0,07408 հա հողամասին տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի, գյուղ Արենի, 25-րդ փողոց, 3/2 հողամաս։
3) 0,02571 հա հողամասին տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի, գյուղ Արենի, 25-րդ փողոց, 3/1 հողամաս։