Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 74
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հուլիսի 2020 թվականի N 74

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖՈՐԴ ՏՐԱՆԶԻՏ ՄԱԿՆԻՇԻ 823LL70 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՈՎ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ ԴԵՊԻ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՆՎՃԱՐ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԵՐԹՈՒՂՈՒ ՕՐԵՐԸ ԵՎ ԺԱՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՈՐԴԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով  ՀՀ Վայոց ձորի մարզպետի 01.07.2020թվականի թիվ 01/07.4/4175-2020 գրությունը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Ֆորդ Տրանզիտ մակնիշի 823LL70 պետհամարանիշի ուղևորատար միկրոավտոբուսով  Արենի համայնքի բնակավայրերից դեպի մարզկենտրոն և հակառակ ուղղություններով անվճար կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելուն, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից:

2.  Հաստատել  միկրոավտոբուսով իրականացվելիք երթուղու ժամերը և օրերը համաձայն սույն որոշման հավելված 1-ի:

3. Սահմանել ուղևորատար միկրոավտոբուսի  վարորդի աշխատավարձի չափը՝  160 000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը:

4. Առաջարկել համայնքի ղեկավարին`

ա/ հավասարության սկզբունքը պահպանելու նպատակով Աղավնաձոր -Եղեգնաձոր երթուղին սպասարկող վարորդի հետ կնքել պայմանագիր, սահմանված գրաֆիկի համաձայն օրական մեկ անգամ Աղավնաձորից Եղեգնաձոր և հակառակ ուղղությամբ բնակչությանը սպասարկել անվճար` ամսական վճարելով համայնքի բյուջեից 50 000 ՀՀ դրամ առանց հարկերի:

բ/ ուղևորափոխադրումների կազմակերպման համար հատկացնել դիզելային վառելիք՝ ըստ սահմանված նորմերի:

5. Սույն որոշման 1-4 կետերը իրականացնել Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում, որից հետո ներկայացնել վերանայման,

6. Ապահովել պարետի որոշմամբ սահմանված համավարակի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: 


Կողմ -7

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(280.52 Կբ)
(84.52 Կբ)
(186.70 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner