Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերի պահանջներով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ հավանություն համայնքներում համավարակի հետևանքները տնտեսական զարգացման միջոցառումներով հաղթահարելու ինչպես նաև հանրային և մասնավոր հատվածների համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով՝Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության Հայաստանի համայնքներին՝ ԿՈՎԻԴ-ով պայմանավորված դժվարություններին դիմագրավելուն աջակցելու նպատակով դրամաշնորհային հիմնադրամի մեկնարկին Արենի համայնքում
2.Ավագանու համաձայնեցմանը ներկայացնել հիմնադրամի չափորոշիչներին համատասխանող, գնահատող հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագրերը՝համայնքի կողմից պահանջվող 7%-ով ներդրում/ ֆինանսական կամ բնեղեն արտահայտությամբ/ կատարելու նպատակով:
|