Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշումը, որոշում եմ.
Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Վախթանգ Գառնիկի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող 0,12հա բնակավայրերի նշանակության հողամասի (ծածկագիրը՝ 10-008-0021-0012, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) բաժանման ընթացքում առաջացած․
1) 0,07 հա հողամասին տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի, գյուղ Արենի, 34-րդ փողոց, 19/1 հողամաս։
2) 0,05 հա հողամասին տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի, գյուղ Արենի 34-րդ փողոց, 19/2 հողամաս։