Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն.
ա) Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ՄԱԶ մակնիշի աղբատար մեքենան <<Արենի>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելուն,
բ) Արենի համայնքի սեփականություն հանդիսացող թվով 250 հատ աղբամանները <<Արենի>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելուն,
2. Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով և գրաֆիկով իրականացնել համայնքի աղբահանման աշխատանքների նկատմամբ հսկողություն: |