Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 9
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2018 թվականի N 9

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Համայնքի անգործունակ կամ սահմանափակ գործունակ քաղաքացիների, անչափահասների, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում գտնվող  և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովման նպատակով և ղեկավարվելով   ,,Տեղական ինքնակառավարման  մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 02.06.2016թվականի Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին  թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ գլուխը, Հայաստանի Հանրապտության Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ  Է՝

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարի ներկայացմամբ  ստեղծել համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական հետևյալ կազմը  

1)      Գևորգ Սիմոնյան - աշխատակազմի քարտուղար,  հանձնաժողովի  նախագահ

2) Համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ՝ ծածկագիր 3.1-7, հանձնաժողովի քարտուղար

3)    Համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ, ծածկագիր՝ 3.1-5, հանձնաժողովի անդամ, համայնքապետարանի սոց. աշխատող

4)     Լուսյա Պողոսյան – Վայոց ձորի Մարզպետարանի <<Ընտանիքի կանանց և երեխաների պաշտպանության>> բաժնի աշխատակից,  հանձնաժողովի անդամ

5)     Ասատուր Մկրտչյան - <<Արենի>> ԱԱՊԿ գլխավոր բժիշկ,  հանձնաժողովի անդամ

6) Անուշիկ Ծատուրյան՝ սոցիալական մանկավարժ, հանձնաժողովի անդամ 

7) Անահիտ Տեր-Հովսեփյան՝ լոգոպեդ, հանձնաժողովի անդամ

8) Անուշավան Ավետիսյան- ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ,

9) Էդիկ Սիմոնյան- ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ,

(որոշումը խմբագրվել է հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 16.04.2021թվականի թիվ 046 ,  09.12.2021 թվականի թիվ 151 և 23.05.2022թվականի թիվ 56-Ա որոշումները)


Կողմ -9

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՎԱԿ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner