Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, և քննարկելով Արենի համայնքի Չիվա բնակավայրի նախկին համայնքի ղեկավարի և ավագանու նախկին անդամների դիմումը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
- Արենի համայնքի ղեկավարի գլխավորությամբ ստեղծել հանձնաժողով և հողի սեփականատիրոջ հետ քննարկել հնարավոր փոխզիջումային տարբերակները՝ բնակչության պահանջը բավարարելու համար,
- Հանձնաժողովի կազմում պարտադիր ներառել.
- ավագանու 11 անդամներին,
- Չիվա և Ռինդ բնակավայրերի վարչական ղեկավարներին,
- Արենիի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավախորհրդատուին,
- Արենիի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ-հողաշինարարին:
|