Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով, Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
Հաստատել Արենի համայնքի ավագանու 24 մարտի 2018 թվականի թիվ 5 նիստի հետևյալ օրակարգը`
1. Արենի համայնքի ավագանու 24 մարտի 2018 թվականի թիվ 5 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Արենի համայնքի ավագանու 26 հունվարի 2018 թվականի թիվ 9 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3. Արենի համայնքի ավագանու 19 հունվարի 2018 թվականի թիվ 2 որոշման 6-րդ հավելվածում փոփոխություններ կատարելու մասին:
4. Արենի համայնքի ավագանու 15 դեկտեմբերի 2017 թվականի թիվ 55-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
5. Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,72 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
6. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.075 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համաձայնություն տալու մասին:
7. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.03 հա էներգետիկայի նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համաձայնություն տալու մասին:
8. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասից վարձակալությամբ հատկացնելու համաձայնություն տալու մասին:
9. Արենի համայնքի բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից օտարելու համաձայնություն տալու մասին:
10. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցը Հայաստանի Հանրապետության Էներգետիկ ենթակառուցվածքների եվ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին նվիրատվությամբ հանձնելու համաձայնություն տալու մասին:
11. Արենի համայնքի 2018 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասն ավելացնելու և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին:
12. Արենի համայնքի 2018-2022 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին:
13. ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով տնտեսական զարգացման ծրագրային հայտեր ներկայացնելու մասին:
14. Արենի համայնքի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին:
15. Հայաստանի Հանրապետության բնակավայրերում նոր կառուցվող (վերակառուցվող, վերանորոգվող) շենքերի և շինությունների տանիքների և արտաքին այլ տարրերի նկատմամբ միասնական պահանջներ սահմանելու մասին:
16. Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ղեկավարի 2017 թվականի տարեկան բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին:
17. Գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության պայմանագրերի պայմանները խախտելու պատճառով հողերի վարձակալության պայմանագրերը լուծելու համար առաջարկություն ներկայացնելու մասին: