Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Քննարկելով Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի բնակիչ՝ կարատեի մարզիչ Կարեն Մարտիրոսյանի դիմումը՝ Հայոց բանակի օրվան նվիրված Մարտունի քաղաքում տեղի ունեցած բռնցքամարտի առաջնությունում թվով 5 մարզիկների տեղափոխման և սննդի ծախսերը փոխհատուցելու մասին և հաշվի առնելով կից ներկայացված ծախսերը հավաստող փաստաթղթերը համայնքի ավագանին որոշում է փոխհատուցել Կարեն Մարտիրոսյանի կողմից կատարված ծախսերը՝ ընդամենը 70հազար ՀՀ դրամ: |