Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կարավարության 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումները, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածը՝ որոշում եմ.
1․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,08595 հա (կադաստրային ծածկագիրը՝ 10-006-0098-, գործառնական նշանակությունը՝ այլ) բնակավայրերի նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա: Վերը նշված հողամասը գրանցել որպես առանձին միավոր համայնքային սեփականություն և տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ ՎՁՄ Արենի գյուղ Աղավնաձոր, 31-րդ փողոց 25 հողամաս։
2․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,22252 հա (կադաստրային ծածկագիրը՝ 10-006-0099-, գործառնական նշանակությունը՝ այլ) բնակավայրերի նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա: Վերը նշված հողամասը գրանցել որպես առանձին միավոր համայնքային սեփականություն և տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ ՎՁՄ Արենի գյուղ Աղավնաձոր, 1-ին փողոց 116 հողամաս։