Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 2
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԳԱՐԱԿԱՁՈՐ, ԱՐՓԻ ԵՎ ՉԻՎԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՀՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում  է՝ 

1. Արենի համայնքի Ագարակաձոր, Արփի և Չիվա բնակավայրերի հանդիսությունների սրահների համար սահմանել վարձավճար, մեկ միջոցառման համար՝

1) Ագարակաձոր բնակավայրում՝ 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ

2) Արփի բնակավայրում՝ անփոփոխ թողնել Արենի համայնքի ավագանու 30 հուլիսի 2019 թվականի N 83 որոշմամբ հաստատված սակագինը, այն է՝ 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ:

3) Չիվա բնակավայրում՝ 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ:

2. Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին 2020 թվականին իրականացնել Չիվա բնակավայրի հանդիսությունների սրահի հարդարման աշխատանքներ:

3. Սույն որոշման առաջին մասի 3-րդ կետն ուժի մեջ է մտնում 2-րդ մասով նախատեսված ծրագիրն իրականացնելուց հետո:

4. Արենի համայնքի ղեկավարին՝ սոցիալապես անապահով կամ կարիքավոր ընտանիքների դեպքում կիրառել որոշակի զեղչեր՝ դիմումի առկայության պարագայում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner