Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 043
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2021 թվականի N 043

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԱՎՆԱՁՈՐ ԵՎ ԵԼՓԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության  «Հողերի օգտագործման  ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումը ինչպես նաև քաղաքացիներ Հակոբ Վահրամի Բադալյանի, Սարգիս Գագիկի Ղարիբյանի և Լիլիանա Էդվարդի Դեմիրչյանի դիմումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Արենի համայնքի Ելփին բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն՝

Ա) Արենի համայնքի Ելփին բնակավայրի բնակիչ Հակոբ Վահրամի Բադալյանի սեփականություն հանդիսացող Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.13709 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի (գործառնական նշանակությունը՝ խաղողի այգի, ծածկագիրը՝ 10-020-0150-0040) նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:

Բ) Արենի համայնքի Ելփին բնակավայրի բնակիչ Հակոբ Վահրամի Բադալյանի սեփականություն հանդիսացող Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.12214 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի (գործառնական նշանակությունը՝ խաղողի այգի, ծածկագիրը՝ 10-020-0150-0050) նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:

Գ) Արենի համայնքի Ելփին բնակավայրի բնակիչ Սարգիս Գագիկի Ղարիբյանի սեփականություն հանդիսացող Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.25039 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի (գործառնական նշանակությունը՝ խաղողի այգի, ծածկագիրը՝ 10-020-0149-0006) նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:

2. Տալ համաձայնություն Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն՝ Լիլիաննա Էդվարդի Դեմիրչյանին սեփականության իրավունքով պատկանող 23.19665 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիր՝ 10-006-0239-0770, գործառնական նշանակությունը՝ կորիզավոր, խաղող) հողամասից առանձնացված 0.21360 հա հողակտորի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայի՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության: (Կետը խմբագրվել է հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 14.07.2021թվականի թիվ 088 որոշումը)

(Որոշումը խբագրվել է հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 20.05.2021թ.-ի թիվ 066 որոշումը)


Կողմ -5

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(690.11 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner