Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին Նորավանք-Ռինդ ոռոգման ջրատարի չօգտագործվող հատվածը վերագնահատել և ներկայացնել ավագանու նիստի քննարկմանը աճուրդով օտարելու համար՝ Ռինդ բնակավայրում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու նպատակով: |