Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով Նուշիկ Կարապետյանի ՝ հողամասից հրաժարվելու մասին գրավոր դիմումը
Որոշում եմ՝
1. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Նուշիկ Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության 1,4474հա հողամասը՝ (վկայական՝ N 482260, հողատեսքը՝ վարելահող, կադաստրային ծածկագիր՝ 10-004-0155-0008) ճանաչել որպես համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ներկայացնել պետական գրանցման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: