Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
Տալ համաձայնություն.
1. Արենի համայնքի 2020 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի նախադպրոցական կրթություն գործառնական դասակարգման 09 բաժնի, 01 խմբի, 01 դասի 4637 /ընթացիկ դրամաշնորհներ, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների/ հոդվածից պակասեցնել 10 000 000 ՀՀ դրամ և ուղղել սոցիալապես անապահով անձանց աջակցություն գործառնական դասակարգման 10 բաժնի 07 խմբի 01 դասի 4729 /այլ նպաստներ բյուջեից/ հոդվածին.
1.1. Գումարը ամբողջությամբ նպատակաուղղել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ, մարտական գործողությունների հետևանքով զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին:
2. Արենի համայնքի 2020 թվականի տարեկան բյուջեի ֆոնդային մասի ընդհանուր բնույթի այլ ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի, 06 խմբի, 01 դասի 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ հոդվածից պակասեցնել 14 000 000 ՀՀ դրամ և ուղղել.
2.1 Ջրամատակարարում գործառնական դասակարգման 06 բաժնի 03 խմբի 01 դասի 5112 /շենքերի և շինությունների կառուցում/ հոդվածին՝ 3 000 000 ՀՀ դրամ,
2.2 Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 5112 /շենքերի և շինությունների կառուցում/ հոդվածին՝ 10 500 000 ՀՀ դրամ,
2.3 Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ հոդվածին՝ 500 000 ՀՀ դրամ,