Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 17
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 փետրվարի 2019 թվականի N 17

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԵՎ ԱՂԱՎՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի»  63-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 06.12.2018 թվականի թիվ 125 որոշումը Արենի համայնքի ավագանին որոշում է՝

Տալ համաձայնություն

1. Արենի համայնքի Արենի  բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող

1.1 Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.725758 հա (ծածկագիրը՝ 10-008-0184-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 500 %-ի չափով՝ 227.000 (երկու հարյուր քսանյոթ հազար) ՀՀ դրամ:

1.2 0.27803 հա (ծածկագիրը՝ 10-008-0179-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ կորիզավոր պտղատու այգի) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 95.920 (ինսունհինգ հազար ինը հարյուր քսան)  ՀՀ դրամ:

1.3 0.83665 հա (ծածկագիրը՝ 10-008-0179-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ կորիզավոր պտղատու այգի) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 288.645 (երկու հարյուր ութսունութ հազար վեց հարյուր քառասունհինգ)  ՀՀ դրամ:

1.4 0.50554 հա (ծածկագիրը՝ 10-008-0179-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ հնդավոր պտղատու այգի) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 174.410 (մեկ հարյուր յոթանասունչորս հազար ձորս հարյուր տաս)  ՀՀ դրամ:

1.5 2.4917 հա (ծածկագիրը՝ 10-008-0179-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 703.905 (յոթ հարյուր երեք հազար ինը հարյուր հինգ)  ՀՀ դրամ:

1.6 0.5 հա (ծածկագիրը՝ 10-008-0179-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ խաղող) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 229.750 (երկու հարյուր քսաներեք հազար յոթ հարյուր հիսուն)  ՀՀ դրամ:

2. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող

2.1 2.40700 հա (ծածկագիրը՝ 10-006-0282-0036 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ ջրովի վարելահող) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 680 000 (վեց հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ:

2.2 0.1 հա (ծածկագիրը՝ 10-006-0282-0034 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ ջրովի վարելահող) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 28250 (քսանութ հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ:

3.  Արենի համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 1.5 և 2.1 կետերով նախատեսված հողամասերի աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցների հետ նոտարական վավերացմամբ կնքել պայմանագիր՝ համաձայն որի հաղթող ճանաչված անձիք պարտավորվում են երեք տարվա ընթացքում հողամասերի վրա հիմնել բազմամյա տնկարկներ, այլապես հողամասերը անհատույց հետ են վերադարձվում համայնքին:


Կողմ -8

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner