Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 22
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 փետրվարի 2019 թվականի N 22

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

  1. Տալ համաձայնություն Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, սույն որոշման հավելված 1-ում առկա գյուղատնտեսական տեխնիկան սահմանված գներով վարձակալությամբ տրամադրելու համար:
  2. Սահմանել գյուղատնտեսական տեխնիկաներով մատուցվող ծառայությունների առավելագույն գները համաձայն սույն որոշման հավելված 2-ի:
  3.  Առաջարկել համայնքի ղեկավարին վարձակալի հետ կնքել պայմանագիր, համաձայն որի՝
  4. ա) ավագանու կողմից սահմանված առավելագույն գներից ավել իրավունք չունի բնակչությանը մատուցել ծառայություններ, բ) համայնքի ղեկավարի կարգադրությամբ աշխատակազմից նշանակել պատասխանատու անձ, որը առնվազը 10 օրը մեկ կատարի շրջայց՝ տեխնիկաների տեխնիկական վիճակը ուսումնասիրելու և հետևելու համար, գ)  համայնքի աղգաբնակչությունից գրավոր դիմում-բողոքներ ստանալու դեպքում, կազմել ուսումնասիրող հանձնաժողով և բողոքը հավաստի լինելու դեպքում լուծել վարձակալության պայմանագիրը դ) Սահմանել, որ տեխնիկաներով ծառայությունները մատուցել բացառապես համայնքի ազգաբնակչությանը՝ համայնքի տարածքում: Համայնքի տարածքից դուրս ծառայություններ մատուցելու համար,համայնքի ղեկավարի հետ լրացուցիչ կնքել գրավոր համաձայնագիր ՝ սահմանելով լրացուցիչ վարձավճար: 

Կողմ -9

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՎԱԿ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner