Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 101
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2020 թվականի N 101

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱԶ ՄԱԿՆԻՇԻ ՎԱԿՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԿԱՄԱԶ ՄԱԿՆԻՇԻ ԻՆՔՆԱԹԱՓ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓ ԵՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՍԱԿԱԳՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ՄԱԶ մակնիշի վակումային և ԿԱՄԱԶ մակնիշի ինքնաթափ  ավտոմեքենաների վարորդների համար սահմանել վարձատրության չափ՝  1500 ՀՀ դրամ մեկ աշխատանքային ժամվա համար՝  ներառյալ հարկերը,

1.1 Մազ մակնիշի վակումային մեքենայի վարորդի օգնականի համար սահմանել վարձատրության չափ՝ 1300 ՀՀ դրամ մեկ աշխատանքային ժամվա համար՝  ներառյալ հարկերը, 

2. ՄԱԶ մակնիշի վակումային ավտոմեքնայով մատուցված ծառայության  արժեքը սահմանել՝

ա) 1 այցը  համայնքի բնակիչների համար` 30 000 ՀՀ դրամ՝ ներառյալ դիզելային վառելիքը, 

բ) 1 այցի շրջանակներում 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ ուղեբեռի համար վճարել լրացուցիչ 15 000 ՀՀ դրամ, 

գ) Թույլատրել Արենի համայնքի ղեկավարին, իրենց դիմումի համաձայն և սոցիալական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում  սոցիալապես անապահով ընտանիքների համար կիրառել զեղջ՝ 30%-ի չափով,

դ) Արենի համայնքի վարչական տարածքում 1 այցը կազմակերպությունների համար 40 000 ՀՀ դրամ՝ ներառյալ դիզելային վառելիքը, վարչական տարածքից դուրս՝ տեղափոխման 1 կմ-ը՝  500 ՀՀ դրամ,

 

ե) 1 այցի շրջանակներում 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ ուղեբեռի համար վճարել լրացուցիչ 20 000 ՀՀ դրամ, 

3.  ԿԱՄԱԶ մակնիշի ինքնաթափ ավտոմեքնայով մատուցված ծառայությունների  համար սահմանել հետևյալ սակագները՝

ա) մինչև 30կմ հեռավորության վրա աշխատանքներ իրականացնելիս 1 ժամվա արժեքը սահմանել 10 000 ՀՀ դրամ,

բ)  30կմ-ից մինչև 100 կմ հեռավորության վրա աշխատանքներ իրականացնելիս 1 կմ-ի արժեքը սահմանել 800 ՀՀ դրամ,

գ) 100 կմ և ավել հեռավորության վրա աշխատանքներ իրականացնելիս 1 կմ-ի արժեքը սահմանել 500 ՀՀ դրամ,  

4. (գործողությունը դադարել է հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 14.07.21թ-ի թիվ 086 որոշումը)

(Որոշումը խմբագրվել է հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 16.04.2021թվականի թիվ 040, 27.01.2021թվականի թիվ 011 և 14.07.2021թ-ի թիվ 086  որոշումները)


Կողմ -10

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(193.58 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner